Ամեն ինչ տոն օրերի մասին
Առողջությունը` տոն և ոչ թե` տոնը մղձավանջ

Հին փիլիսոփաներից մեկի «Թե ուզում ես առողջ և երկար ապրել, կարճացրու ճաշիդ սեղանը» թևավոր խոսքն ավելի քան տեղին է ասված մեր հանրապետությունում, գուցեև ամբողջ աշխարհում ամենասիրված և ընդունված տոնը` Ամանորը դիմավորող քաղաքացիներից շատերի հասցեին:
Իսկապես, ի՞նչ է տեղի ունենում Ամանորի գիշերը և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում. արհամարհելով առողջական վիճակ, ֆիզիկական հնարավորություններ,«կարելի» և «չի կարելի» ամեն մի սահմանագիծ, ամեն տարիքի շատ մարդիկ այնքան բազմապիսի և բազմաքանակ կերակուրներ են համտեսում և ոգելից խմիչքներ օգտագործում, որ արդյունքում, հատկապես քրոնիկական, սիրտ-անոթային, էնդոկրին, ստամոքս-աղիքային և մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդիկ ստիպված են լինում ձեռքը վերցնել հեռախոսը և հավաքել շտապօգնության 1-03 հեռախոսահամարը:
Չխախտելով ավանդույթը, այս տարի էլ մենք այցելեցինք Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնություն ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայան` իրազեկվելու, թե տոնական և դրան հաջորդող օրերին քանի՞ կանչ է արձանագրվել և ի՞նչ ընթացք է տրվել այդ կանչերին:
Մեզ հետ զրույցի ժամանակ ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ 2012 թվականի հունվարի 1-8-ը մայրաքաղաքում շտապօգնության ընդհանուր կանչերի թիվը կազմել է 5708: Եթե հաշվի առնենք, որ 2011 թվականի համեմատությամբ այս թիվը 1103-ով ավելի է, ապա մտահոգությունն ավելի քան տեղին է:
Մանկական կանչերի թիվն էլ քիչ չի եղել` 513, հոսպիտալացվել են 118 մանկահասակ և դեռահաս երեխաներ:
Ընդհանուր առմամբ` տարվա առաջին 8 օրերի ընթացքում շտապօգնության կանչերի արդյունքում հոսպիտալացվել է 895 մարդ: Եղել են նաև կրկնակի կանչեր (212), ինչը պայմանավորված է եղել ինքնազգացողության վատթարացման և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:
Տիկին Ստեփանյանը ցավով փաստեց, որ, ինչպես միշտ, կանչերի առյուծի բաժինն ընկնում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց ուսերին. նրանցից 269-ը տեղափոխվել են հիվանդանոց: Արձանագրվել են 25 ալկոհոլային և 3 սննդային թունավորումների դեպքեր:
Դժբախտաբար, մարդիկ օգտվելով այն հանգամանքից, որ շտապօգնության բուժծառայությունը բացառապես անվճար է, առանց ծանրութեթև անելու և սեփական հնարավորություններով ինքնազգացողությունը խաթարված հիվանդին օգնություն ցուցաբերելու, իրենց ավելորդ անհանգստությամբ ու երկարաբանությամբ զբաղեցնում են հեռախոսագծերը` դրանով զրկելով հույժ անհրաժեշտ օգնության կարիք ունեցող մարդկանց օգտվելու կանչի իրավունքից: Մինչդեռ քաղաքացիները պետք է իմանան, որ որքան էլ այսօր մայրաքաղաք Երևանը և հանրապետության մարզերը տրանսպորտային միջոցների, բուժանձնակազմերի և դեղորայքային ու այս կարգի որևէ խնդիր չունեն, սակայն գոյություն ունի նորմա. մայրաքաղաքում, օրինակ, շտապօգնության ծառայությունը, յուրաքանչյուր կանչին կարող է արձագանքել 7-12 րոպեի ընթացքում` ոչ ավելի, քան 500 կանչ մեկ օրում: Մինչդեռ Ամանորի առաջին երկու-երեք օրերին կանչերի թիվը մեկ օրվա ընթացքում գերազանցում էր 700-ը, բնականաբար, անձնակազմերն ուղղակի, եթե շատ էլ ջանային, չէին կարող 7-12 րոպեում տեղ հասնել և առաջին բուժօգնություն ցուցաբերել բոլոր կանչատերերին: Հետևաբար, պետք է ըմբռնումով մոտենալ առանձին հապաղումներին, չէ որ շտապօգնության ծառայության անձնակազմը, գիտակցելով պահի կարևորությունը, շուրջօրյա հերթապահությունն անցկացնում է պարտքի ու պատասխանատվության զգացումով, մնում է, որ մեր քաղաքացիները միայն պահանջողի, բողոքողի դերում հանդես չգան, այլ տոնին վերաբերվեն տոնականորեն` առաջին հերթին մտածելով, որ ավելորդ, անորակ, ժամկետանց սնունդն ու ոգելից խմիչքներն ամենից առաջ իրենց են վնասելու, հատկապես նրանց, ովքեր առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու:
Երիցս ճշմարիտ է նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, ով սննդային թունավորումներից խուսափելու ամենակարճ ճանապարհը համարում է այն, որ ետամանորյա օրերին մնացած ուտեստներից ոչ միայն պետք է հրաժարվել, այլև առանց ափսոսալու նետել աղբանոց` տանը թողնելով միայն… գույնզգույն լույսերով ողողված տոնածառը, մնացածը թողնում ենք մեր ազգաբնակչության բանականությանը, ինչը նրան պետք է հուշի, որ առողջությունը տոն է, որն անխոհեմության պատճառով պետք չէ վերածել մղձավանջի:
Սովորաբար, Հայաստանում, մասնավորաբար մայրաքաղաք Երևանում, հատկապես հունվար ամսին գրանցվում են ձյան առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի անկում: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, 2012 թվականի հունվարը թե´ տեղումների, թե´ ջերմաստիճանի կայունության առումով բարվոք էր: Հավանաբար, այս հանգամանքով է պայմանավորված, որ վնասվածքների, սայթաքումների հետևանքով կոտրվածքների թիվն անհամեմատ քիչ է: Հունվար ամսին մայրաքաղաքում գրանցվել է «փողոցային» 56 կանչ. տուժած և զանազան կոտրվածքներ ստացած 33 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլորովին այլ է պատկերը փետրվար ամսին: Եղանակի կտրուկ վատթարացման, ջերմաստիճանի նվազման (հատկապես, գիշերային ժամերին) և առատ ձյունատեղումների հետևանքով միայն առաջին երկու տասնօրյակում 90-ից ավելի «փողոցային» կանչ է գրանցվել. 86 տարբեր կոտրվածքներով, սալջարդերով և մարմնական այլ ծանր վնասվածքներով քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց:
«Շտապօգնության» ենթակայանի տնօրենը հավաստիացնում է, որ ձյան ու սառույցի «զոհ» դարձած բոլոր քաղաքացիներին ցուցաբերվել և առաջիկայում ևս կցուցաբերվի պատշաճ մակարդակի շտապօգնություն, մնում է, որ ազգաբնակչությունը տնից դուրս գալուց հետո ցուցաբերի առավել զգուշություն և սթափություն, խուսափի քայլել սառցալուլաներով ծանրաբեռնված շենքերի տակով և սառցակալած մայթերով:

Կարդացեք նաև


Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...


Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...


Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...


Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...


Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...


Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...


Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...


Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...


Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...


Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...


Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...


Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...


Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն